Վերջին օրերին ՊԵԿ–ը լայնածավալ հարկային ստուգումներ էր իրականացնում Հայաստանի գազալցակայաններում: Արդյունքում 33 ընկերությունների նկատմամբ խախտումների փաստով հարուցվել է քրեական գործ և դրվել է 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։ Այս մասին մայիսի 10–ին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել ՊԵԿ նախագահը։
Նա նշում է, որ գազալցակայաններում ստուգումներն ավարտված են, արձանագրված խախտումները ֆիքսված են, կան նաև դատական կարգով բողոքարկումներ:
Կառավարության նիստում, գազալցակայաններում իրացվող գազի չափելության հարցի քննարկման շրջանակներում նշվեց, որ իրականում գազալցակայաններում լիցքավորվել է ավելի քիչ գազ, քան ցույց է տրվել:
«Այսինքն նախկինում իրական գինը եղել է ոչ թե 190, այլ 212-224 դրամ: Այժմ, կգ-ով վաճառելու դեպքում տնտեսվարողները չեն կարողանում խաբել սպառողներին, ինչի արդյունքում էլ ստացվում է 300-310 դրամ, մինչդեռ, ըստ հաշվարկների, գինը պետք է կազմեր 280 դրամ»,–ասել է ՊԵԿ նախագահ Դ. Անանյանը։









