Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


04/04/2019 / Վերահսկողական մարմինը ԱԳԼՃԿ-ներին հորդորել է զերծ մնալ խախտումներից
Վերահսկողական մարմինը ԱԳԼՃԿ-ներին հորդորել է զերծ մնալ խախտումներից
Օրերս Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարեց, որ կդիմի վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների, եթե ԱԳԿՃ-ները խստորեն չհետևեն լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին, Չափագիտության ազգային մարմնի կողմից հրապարակվող ամենօրյա մատակարարվող գազի խտության չափին, չլինեն բարեխիղճ սպառողների հանդեպ, համատարած չտրամադրեն ՀԴՄ կտրոններ։
Այս խիստ հայտարարության համար հիմք է հանդիսացել վերջին շրջանում քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները առ այն, որ գազալցակայաններում առկա են թերլիցքավորումներ, գազի ճնշման սահմանված չափի գերազանցումներ և այլն: Մասնագետների կարծիքով՝ ստեղծված իրավիճակի համար ըստ ամենայնի հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազն այսուհետ հարկվելու է ոչ թե ծավալով, այլ կշռով:
Վերահսկողական մամարմինը հորդորել է նաև սպառողներին՝ պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել իրենց՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով prosafe.mineconomy@gmail.com, prosafe@mineconomy.am էլ․ փոստերից որևէ մեկին, իսկ հարցերի դեպքում՝ զանգահարել թեժ գիծ՝ (010) 23 56 00:



Պետությունը  լրացուցիչ 27 հազար ռուբլի կվճարի ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման համար

16/04/2019 Պետությունը լրացուցիչ 27 հազար ռուբլի կվճարի ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման համար

Էներգետիկայի նախարարությունը մշակել է «Գազի շարժիչի վառելիքի շուկայի զարգացման» դաշնային ենթածրագիր, որը հանդիսանում է «Էներգաարդյունավետություն և էներգետիկ զարգացման» պետական ծրագրի մի մաս, որտեղ զգալի մասը նվիրված է գազի շարժիչի վառելիքին:

ավելին
«Սիթիմոբիլ» ընկերությունը թողարկել է մեթան գազով տաքսի

10/04/2019 «Սիթիմոբիլ» ընկերությունը թողարկել է մեթան գազով տաքսի

Ագրեգատոր «Սիթիմոբիլը» թողարկել է առաջին էկոլոգիական տաքսին, որը որպես վառելիք օգտագործում է բնական մեթան գազը: Ավտոմեքենաների վրա գազաբալոնային համակարգը տեղադրում է «ԳազՊրոմ» ընկերությունը:

ավելին
Սեղմված գազի գինը, ըստ առողջ տրամաբանության, չպետք է բարձրանա

20/03/2019 Սեղմված գազի գինը, ըստ առողջ տրամաբանության, չպետք է բարձրանա

ՀՀ կառավարության նոր որոշման համաձայն՝ մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազն այսուհետ հարկվելու է ոչ թե ծավալով, այլ կշռով:

ավելին

‹‹ 1112131415 ››