Ճապոնական Infiniti ընկերությունը Դեթրոյտում անցկացվելիք ավտոցուցահանդեսին կներկայացնի էլեկտրական քրոսովերի հայեցակարգը:
Ընկերությունը դեռևս հրապարակել է հայեցակարգի միայն մեկ նկար, որը ստացել է QX Inspiration անվանումը՝ տրամադրելով բավականին սուղ ինֆորմացիա:
Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ այս հայեցակարգը կցուցադրի ավտոընկերության նախագծերը գերհզոր էլեկտրաֆիկացված մեքենաների ստեղծման ոլորտում: Բացի այդ, QX Inspiration-ը կլինի առաջին մոդելը, որում Infiniti-ն կցուցադրի նոր դիզայներական լուծումներ՝ հիմնված տեխոնոլոգիականության վրա: Ձեռքով հավաքված ինտերիերում կօգտագործվեն թանկարժեք հարդարման նյութեր և ճապոնական ավանդական արվեստի տարրեր: Մեքենայի սրահը հագեցած կլինի ճապոնական հյուրընկալության ոգով:
Դատելով միակ լուսանկարից՝ Infiniti QX Inspiration-ը պատկանում է կոմպակտ քրոսովերների դասին: Դրա ստեղծման համար, ամենայն հավանականությամբ, օգտագործվել է Renault-Nissan-Mitsubishi Motors միության կողմից մշակված նոր պլատֆորմերից մեկը: Քրոսովերում կօգտագործվեն 2 էլեկտրական շարժիչ՝ 400մլ/վ-ից ոչ պակաս հզորությամբ:
Infiniti QX Inspiration կներկայացվի 2019թ հունվարի 14-ին Դեթրոյտում կայանալիք NAIAS ցուցահանդեսում:









