Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


10/01/2019 / Infiniti QX Inspiration - նոր էլեկտրական քրոսովեր
Infiniti QX Inspiration - նոր էլեկտրական քրոսովեր Ճապոնական Infiniti ընկերությունը Դեթրոյտում անցկացվելիք ավտոցուցահանդեսին կներկայացնի էլեկտրական քրոսովերի հայեցակարգը: Ընկերությունը դեռևս հրապարակել է հայեցակարգի միայն մեկ նկար, որը ստացել է QX Inspiration անվանումը՝ տրամադրելով բավականին սուղ ինֆորմացիա:
Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ այս հայեցակարգը կցուցադրի ավտոընկերության նախագծերը գերհզոր էլեկտրաֆիկացված մեքենաների ստեղծման ոլորտում: Բացի այդ, QX Inspiration-ը կլինի առաջին մոդելը, որում Infiniti-ն կցուցադրի նոր դիզայներական լուծումներ՝ հիմնված տեխոնոլոգիականության վրա: Ձեռքով հավաքված ինտերիերում կօգտագործվեն թանկարժեք հարդարման նյութեր և ճապոնական ավանդական արվեստի տարրեր: Մեքենայի սրահը հագեցած կլինի ճապոնական հյուրընկալության ոգով:

Դատելով միակ լուսանկարից՝ Infiniti QX Inspiration-ը պատկանում է կոմպակտ քրոսովերների դասին: Դրա ստեղծման համար, ամենայն հավանականությամբ, օգտագործվել է Renault-Nissan-Mitsubishi Motors միության կողմից մշակված նոր պլատֆորմերից մեկը: Քրոսովերում կօգտագործվեն 2 էլեկտրական շարժիչ՝ 400մլ/վ-ից ոչ պակաս հզորությամբ:

Infiniti QX Inspiration կներկայացվի 2019թ հունվարի 14-ին Դեթրոյտում կայանալիք NAIAS ցուցահանդեսում:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››