Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


20/11/2018 / Հայաստանի գազալցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ է
Հայաստանի գազալցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ է Հերթական խնդիրը գազով աշխատող ավտոտերերի համար. արդեն 10 օր է, ինչ Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ չի ներմուծվում: Պատճառը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելն է։ Հեղուկ գազ ներմուծող ընկերությունները ևս հայտնվել են խնդրի առջև։ Այս պահին ռուս-վրացական սահմանին շուրջ 450 բեռնատար ավտոմեքենա է կանգնած, դրանց թվում են նաև հեղուկ գազով բեռնված մեքենաները։
ԱԳԼՃԿ սեփականտերերը նշում են, որ պահեստներում առկա գազը գրեթե ամբողջությամբ սպառվել է, ինչ արդյունքում հեղուկ գազի լիցքավորման մի շարք կետերում աշխատանքը դադարեցված է։ Ի դեպ, այս խնդիրն ամեն տարի ձմռանն ընդառաջ թակում է Հայաստանի դուռը, դեռ ձյան տեղումներ չկան, իսկ վիճակն արդեն լրջացել է՝ ընկերությունները մեծ չափի վնասներ և կորուստներ ունեն:

Նմանատիպ ռիսկերից ապահովագրվելու և մեծ քանակությամբ գազ պահեստավորելու համար հսկայան գումարներ են անհրաժեշտ Բացի Ռուսաստանից, Հայաստանը հեղուկ գազ ներմուծում է նաև Իրաքից, սակայն ռուսական հեղուկ գազը տարբերվում է իր որակական հատկանիշներով: Որոշ ընկերություններ երբեմն նաև Իրաքից են վառելիք բերում, սակայն գազի փոփոխության պատճառով հեղուկ գազի լիցքավորման սարքավորումները կարող են խափանվել:

Պետք է նշել, որ հեղուկ գազի դեֆիցիտի արդյունքում արդեն իսկ նկատելի գնաճ է գրանցվել. որոշ գազալցակայաններում հեղուկ գազի 1 լիտրն արժե 225 դրամ, մինչդեռ տարեսկզբին գինը կազմում էր 180 դրամ։



Հնդկաստանում ամենատարածված գազով մեքենաներից առանձնանում են Suzuki-ները

04/09/2019 Հնդկաստանում ամենատարածված գազով մեքենաներից առանձնանում են Suzuki-ները

Հնդկաստանը համարվում է «ամենագազիֆիկացված» տրանսպորտային երկիրը աշխարհում՝ Պակիստանի ու Իրանի հետ միասին։ Ի դեպ գազով մեքենաների թոփ տասնյակում տեղ ունի նաև Հայաստանը։

Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում հրապարակվել է ամենապոպուլյար այն մեքենաների անունները, որոնք աշխատում են սեղմված բնական գազով (CNG) հինգն են՝

ավելին
Բնական գազով աշխատող ավտոմեքենաների մեծ տենդենց է նկատվում Եվրոպայում

27/08/2019 Բնական գազով աշխատող ավտոմեքենաների մեծ տենդենց է նկատվում Եվրոպայում

Բելգիայի Վալոնիա երկրամասում կկրկնապատկվեն բնական գազ մատակարարող լցակայանները։ Վառելիք մատակարարող խոշոր ընկերությունները, DATS24-ը և PitPoint-ը տասնյակ նախագծեր են սկսել երկրում բնական գազով աշխատող մեքենաներն ավելացնելու ու այդ շուկան զարգացնելու համար։ Իսկ գերմանական ավտոհսկան՝ Volkswagen-ը, սկսում է նախագիծ, որի նպատակն է բնական գազով աշխատող մեքենաների արդյունավետությունը հասցնել դիզելային շարժիչով աշխատողներին։

ավելին
Ամստերդամում 2030թ․-ից կարգելվեն օդն աղտոտող մեքենաները

16/08/2019 Ամստերդամում 2030թ․-ից կարգելվեն օդն աղտոտող մեքենաները

Նիդեռլանդների մայրաքաղաքի քաղաքային իշխանությունները որոշել են արգելել դիզելով մեքենաների օգտագործումը քաղաքի կենտրոնում մինչև 2030 թ-ը: «Ամստերդամը հայտնի է իր տոլերանտությամբ, բայց կա մի երևույթ, որի հանդեպ մեղք է շարունակել տոլերանտությունը, դա օդի աղտոտումն է», հայտարարել են քաղաքի երթևեկության պատասխանատուները՝ նշելով, որ օդի աղտոտվածությունը տարեցտարի պակասեցնում է բնակիչների կյանքի միջին տևողությունը։ 

ավելին
Էլեկտրամոբիլների մասին ճշմարտությունը

08/08/2019 Էլեկտրամոբիլների մասին ճշմարտությունը

Էլեկտրամոբիլների շահագործման ողջ ցիկլում փաստացի վատնվում է հսկայական քանակի էլեկտրաէներգիա, ինչը որոշակիորեն կասկածի տակ է դնում այն թեզը, թե էլեկտրամոբիլների արտադրությունն ու շահագործումը տնտեսապես ավելի ձեռնտու է և ավելի քիչ է աղտոտում շրջակա միջավայրը՝ ի տարբերություն ներքին այրման շարժիչով մեքենաների։

ավելին

‹‹ 7891011 ››