Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


11/05/2016 / ՀԻՆ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՊԱՅԹՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԵՆ
ՀԻՆ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՊԱՅԹՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԵՆ


Հայաստանում ավտոտրանսպորտի
պայթյունների 99%-ը տեղի է ունենում գազաբալոնների անորակության պատճառով: Մեքենաներից շատերը շարունակում են օգտագործել 90-ական թվականներին կցված հին գազաբալոնները, որոնց շահագործման ժամանակը 15 տարի է: Այս մասին զգուշացնում են ոլորտի փորձագետները:


Մասնավորապես ԱԳԼՃԿ կոմպրեսատորներ (ճնշակներ) և գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանի  կարծիով, այսօր շեշտը դրվում է գազալցակայանների տեխնիկական փորձաքննության վրա՝ անուշադրության մատնելով գազաբալոնները: Նա նաև հավելել է, որ գազային ճնշակներն առավել անվտանգ են, դրանց պատճառով պայթյուններ գրեթե չեն գրանցվում, քանի որ դրանք հագեցած են ավտոմատ համակարգերով և նախատեսված են կոնկրետ բնական գազ սեղմելու համար, իսկ գազաբալոնների տեխնիկական վիճակի վրա կործանարար ազդեցություն են ունենում բարձր ճնշման լիցքավորումն ու անորակ գազը: 

 



Արտոնություններ՝ գազով աշխատող ավտոմեքենաներին աշխարհի տարբեր երկրներում

14/08/2018 Արտոնություններ՝ գազով աշխատող ավտոմեքենաներին աշխարհի տարբեր երկրներում

Արդեն կես դարից ավելի է, ինչ ավտոգազը ամբողջ աշխարհում համարվում է արդյունավետ այլընտրանք նավթային վառելիքին, մասնավորապես բենզինին: Երկիր մոլորակի բոլոր տրանսպորտային միջոցների ավելի քան 11%-ը երթևեկում են գազով: Այս թիվն օրեցօր աճում է:

ավելին
Երևանի 12 ԱԳԼՃԿ-ների շահագործումը կասեցվել է ՀՀ ԱԻՆ-ի կողմից

09/08/2018 Երևանի 12 ԱԳԼՃԿ-ների շահագործումը կասեցվել է ՀՀ ԱԻՆ-ի կողմից

Հունիսին ՀՀ ԱԻՆ համապատասխան տեսչության կողմից Երևանի 23 ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) իրականացրել էր համակողմանի հետազոտություն։ ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների և այլ խախտումների վերաբերյալ տնօրենները ստացել էին համապատասխան կարգադրագրեր՝ արձանագրված թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:

ավելին
 TITAN® 53 - Աշխարհի ամենամեծ կոմպոզիտային բալոններով լիցքավորման մոդուլը

02/08/2018 TITAN® 53 - Աշխարհի ամենամեծ կոմպոզիտային բալոններով լիցքավորման մոդուլը

Ամերիկյան Hexagon ընկերությունը հունիսի 26-ին World Gas Conference 2018 ցուցահանդեսին ներկայցրեց իր նոր աշխատանքը՝ Mobile Pipeline® շարժական լիցքավորման կայան TITAN®53 մոդուլով, որը կազմված է աշխարհում ամենախոշոր կոմպոզիտ բալոններից: TITAN®53 մոդուլներն արտադրվում են շուրջ 10 տարի և կարող են տեղափոխել գազային վառելիքի նշանակալի ծավալներ սեղմված վիճակում՝ սեղմված բնական գազ, ջրածին կամ այլ արդյունաբերական գազեր:

ավելին
Skoda Vision X - հիբրիդ բնական գազով

25/07/2018 Skoda Vision X - հիբրիդ բնական գազով


2018 թ.-ի սկզբին Skoda-ն Geneva Motor Show ցուցահանդեսի ընթացքում ներկայացրեց իր նոր կոցեպտ-մեքենան՝ Skoda Vision X-ը: Այն ժամանակակից քաղաքային քրոսովեր է, հիբրիդ՝ 4 մխոցայի տուրբոշարժիչով և էլեկտրոշարժիչներով, որոնք աշխատում են սեղմված բնական գազով (CNG) և հոսանքով, շատ խնայողական և էկոլոգիական է:

ավելին

‹‹ 1819202122 ››