Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Ծառայություններ / Տեղադրում



Գազ ֆորեվեր Լիլիան գրուպ ընկերությունն իրականացնում է բացառապես նոր և օգտագործված գազաբալոնային համակարգերի տեղադրում, որոնք համապատասխանում են ՀՀ պետական չափանիշներին, անցել են փորձաքննություն և ունեն անհրաժեշտ վկայագիր:

Մենք առաջարկում ենք՝

  • Սեղմված բնական գազի (մեթան) գազաբալոնային համակարգի տեղադրում
  • Հեղուկ գազի (պրոպան) գազաբալոնային համակարգի տեղադրում,  ավելին

  • Որոշելով փոխարինել վառելիքը բենզինից գազի` ավտոմեքենայի յուրաքանչյուր սեփականատեր կանգնում է մի շարք խնդիրների առջև: Կարելի՞ է արդյոք փոխել գազի հենց Ձեր ավտոմեքենան: Ինչպե՞ս ընտրել ավտոմեքենայի համար գազաբալոնային սարքավորում: Ինչպե՞ս տեղադրել:

    ԳԱԶ ՖՈՐԵՎՐ ԼԻԼԻԱՆ ԳՐՈՒՊ ընկերությունը առաջարկում է Ձեզ գազաբալոնային սարքավորման ամենաօպտիմալ տարբերակը: Եվ կարևոր չէ, թե ինչ մակնիշի է Ձեր ավտոմեքենան: Մենք կընտրենք այնպիսի գազաբալոնային սարքավորում, որն առավելագույնս կազդի Ձեր ավտոմեքենայի վազքային որակների վրա և թույլ կտա հնարավորինս տնտեսել վառելիքը: Դրա համար մեր մասնագետները կխնդրեն Ձեզ պատասխանել մի քանի հարցերի: Պատրաստվելով տեղադրել գազաբալոնային սարքավորում` մտածեք, թե որքան ժամանակով եք Դուք վարելու ավտոմեքենան, առավել շատ ինչ նպատակների համար և ինչպիսի հաճախականությամբ:
    ավելին
     Այս տեղեկատվությունը` ավտոմեքենայի տարիքի և մակնիշի հետ միասին, կօգնի Ձեզ պահանջվածից շատ ծախսեր չանել, իսկ մեզ`գտնել Ձեր պահանջներին լավագույնս համապատասխանող սարքավորում: Գազաբալոնային սարքավորում ընտրելիս և տեղադրելիս ԳԱԶ ՖՈՐԵՎՐ ԼԻԼԻԱՆ ԳՐՈւՊ ընկերությունը հաշվի է առնում յուրաքանչյուր դետալ, նույնիսկ գազի տեսակն ու բալոնի ձևը` կախված են ավտոմեքենայի անհատական բնութագրից և օգտագործման նպատակներից: Գազաբալոնային սարքավորում տեղադրելիս մեր ընկերության և հաճախորդների ընդհանուր նպատակն է դառնում "գին-որակ" հարաբերակցության օպտիմալությունը, ինչպես նաև՝ համապատասխան վկայագրի առկայությունը: Սակայն քիչ է միայն ընտրել լավ գազաբալոնային սարքավորում, անհրաժեշտ է նաև այն ճիշտ տեղադրել, որպեսզի մեկ անգամ և ընդմիշտ լուծել ավտոմեքենայի անխափան և առանց խնդիրների աշխատանքի հարցը: Հաճախ ավտոսեփականատերերը կարծում են, թե կարող են տնտեսել, եթե իրենք անձամբ տեղադրեն գազաբալոնային սարքավորումը կամ վստահեն հարևանին: Իհարկե, ընտրությունը Ձերն է: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ նման դեպքերում ինչ-որ ժամանակ հետո հիմնականում ավտոմեքենայի վրա մեծ ծախսեր են ավելանում: Մինչդեռ մենք վստահ ենք մեր տրամադրած ծառայությունների որակի հարցում և երաշխիք ենք տրամադրում բացառապես բոլոր աշխատանքերի համար:

    Մեզ գտնում են` gazi balon, gazi balonner, gazabalonner Պահել

    Array