Միաժամանակ «օդային բարձիկի» դերը մեծ է անվտանգության տեսանկյունից, քանի որ ջերմաստիճանի կտրուկ ավելացման դեպքում գազի համար ծավալվելու տեղ է ապահովում:
Մի քանի պարտադիր պայման, որին պետք է հետևեն վարորդները գազաբալոնի կյանքը երկարացնելու և անվտանգ շահագործելու համար.
-5000 կմ մեկ մաքրել ֆիլտրը, իսկ 15000 կիլոմետրը մեկ փոխել այն,
-ոչ ուշ քան ամիսը մեկ անգամ տաքացած ռեդուկտորից դատարկել կոնդենսատը,
-հաճախակի փոխել օդային ֆիլտրը և այրման մոմերը,
-ամիսը մեկ պատրադիր ստուգել գազաբալոնի հերմետիկությունը,
-նույն հաճախականությամբ ստուգել գազաբալոնի և դետալների ամրացումները,
-բալոնները պետք է հիդրավլիկ ստուգում անցնեն և ներկվեն համապատասխան մասնագիտացված կենտրոններում:
Հիշեք, որ անսարքության մասին վկայող առաջին և գլխավոր նշանը ավտոմեքենայի սալոնում գազի հոտի առկայությունն է: Նույնիկ մի թեթև հոտի դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետներին:
Բարի երթ:
Պահել