Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Տեղեկատվություն / Զգուշացեք «գարաժային» մասնագետներից


Անորակ և հին բալոնների տեղադրումը, լիցքավորման ժամանակ ճնշման գերազանցումը պատճառ է դառնում գազալցակայանների պայթյունների և մարդկային կորուստների: Այս առումով շատ կարևոր է հաճախորդների տեղեկացված լինելը և պատահական գազալցակայաններին ավտոմեքենա չվստահելը:

Ոչ լեգալ տիրույթում գործող կամ չլիցենզավորված գազալցակայաններում հիմնականում տեղադրվում են անհայտ ծագում ունեցող բալոններ: Համատարած խնդիր է նաև բալոնների թույլատրելի սահմաններից ավել լիցքավորելը: Նշենք, որ լիցքավորելիս ճնշումը չպետք է գերազանցի 200մթն -ն, մինչդեռ շատ գազալցակայններ ոչ միայն չեն հետևում այս օրենքին, այլև թեյավճարի դիմաց լիցքավորում են 220մթն կամ 230 մթն:

Կարևոր է նաև 2 տարին մեկ անգամ բալոնների ստուգումն ու լվացումը: Դրանց լիցքավորումը 300 մթն ճնշմամբ նախատեսված է միայն ստուգման համար, այնինչ ստացվում է՝ ամեն օր բալոնները 220 կամ 230 մթն ճնշմամբ «ստուգվում» են: Բալոններն ունեն 15-20 տարվա պահպանման ժամկետ, բայց այն կրճատվում է 2-3 անգամ նախատեսվածից բարձր ճնշում կիրառելու դեպքում:


ավելին

Անվտանգության կանոնները չեն պահպանվում ոչ միայն բալոնների լիցքավորման դեպքում, այլև դրանց տեղադրման: Այս հարցում պետք է հեռու մնալ «գարաժային մասնագետներիների» տրամադրած ծառայություններից՝ չտեղադրելով անհայտ ծագում ունեցող սարքավորումներ և գազաբալոններ: Չունենալով լիցենզավորում և որևէ դասընթացի մասնակցություն՝ այս վատ մասնագետները կամ «բիզնեսմեները» սկսում են վստահություն շահել՝ վտանգելով հաճախորդների կյանքը մատչելի, բայց անորակ գազաբալոններով: Հայաստանի տնտեսական վատ վիճակի պատճառով շատ մարդիկ, անգամ չհավատալով նրանց, ստիպված համաձայնվում են օգտվել նրանց ծառայությունից ` մոռանալով, որ կյանքը թանկ է ամեն ինչից և իրենց տանը սպասող կա:

Այս ոլորտում կան նաև ընկերություններ, որոնք լավ գիտեն իրենց գործը և օրինական տիրույթում են գործում: Այդպիսիներից մեկը «Գազ Ֆորեվր» ՍՊԸ-ն է: Այն հայաստանյան շուկայում եզակի ընկերություններից է, որն ունի որակյալ սարքավորումներով հագեցած լաբորատորիա, հմուտ արհեստավորներով և ամենակարևորը առաջնորդվում է «Վստահեք Ձեր կյանքը միայն բարեխիղճ արհեստավորներին» կարգախոսով:

«Գազ Ֆորեվրը» Հայաստանում հանդիսանում է հայտնի իտալական Digitronic ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը: Ընկերությունը իրականացնում է նորագույն սերնդի սարքավորումների սպասարկում ու տեղադրում, իսկ արհեստավորները Digitronic -ում անցել են դասընթացներ, վերապատրաստվել և ունեն համապատասխան վկայագրեր: Ժպտերես և հմուտ աշխատակիցները կօգնեն Ձեզ արագ կողմնորոշվել և տեղադրել անվտանգ, երկար տարիների ժամկետ ունեցող, նոր և օրիգինալ գազաբալոններ ու սարքավորումներ: Ընկերությունը կատարում է նաև լաբորատոր հետազոտություններ և գազաբալոնի լվացում:

Մեր գործն արդար է:

 

Պահել

Array