Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Տեղեկատվություն / Ինչու՞ են գազի բալոնները կարմիր, և ոչ թե կանաչ կամ կապույտ


Կարմիր գույնը մնացել է դեռևս խորհրդային ժամանակներից՝ նախկին ԽՍՀՄ տարածքում գործող նորմերից։ Նախկին նորմատիվային ակտերը կապված էին գազի պահեստավորման և փոխադրման պահանջների հետ՝ մասնավորապես պրոպան և բութան գազի:

Ինչո՞վ են տարբերվում մեթանի և պրոպանի բալոնները

Մեթանի համար նախատեսված բալոնների հիմանական տարբերությունը պրոպանից այն է, որ առաջինները չունեն եռակցման կարի տեղեր: Խնդիրն այն է, որ մեթանի դեպքում բալոնը ենթարկվում է ծանր ճնշման և, հետևաբար, եռակցման կարի առկայությունը այս դեպքում պետք է բացառված լինի։

Ինչպե՞ս է չափվում բալոնի ծավալը և ներսի գազի ծավալը

Ի դեպ՝ դրանք նույնը չեն: Բուն բալոնների ծավալը չափվում է լիտրերով, անկախ այն հանգամանքից՝ պրոպանի է, թե մեթանի: Իսկ ահա գազը բալոնում չափվում է կամ լիտրերով (պրոպան) կամ խորհանարդ մետրերով, կամ ինչպես ընդունված է ասել՝ «կուբերով»: Բացատրությունը շատ պարզ է՝ պրոպանը լիցքավորվում է մեքենաների մեջ հեղուկ վիճակում։ Իսկ մեթանը մի տեսակ գոլորշի է, լիցքավորվում է մեքենայի մեջ գոլորշու տեսքով և չափվում է բալոն ներարկված գոլորշու քանակով:

Ունի՞ արդյոք գազի բալոնը որևիցե փաստաթուղթ

Ցանկացած գազի բալոն ունի այսպես կոչված բալոնի անձնագիր: Պրոպանի համար դա անմիջապես բալոնին կպած ցուցանակն է: 100 լիտրը գերազանցող պրոպանի բալոնների համար, բացի վրայի անձնագրից, պահանջվում է նաև թղթային փաստաթուղթ (անձնագիր): Անձնագրերում պարունակվող տեղեկատվությունը կարգավորվում է օրենքով: Անձնագրից կարելի է պարզել բալոնների չափերը և քաշը, արտադրող երկիրը, արտադրության ամսաթիվը, հաջորդ ստուգման ամսաթիվը, բալոնի պիտանելիության ժամկետը, համապատասխանու՞մ է արդյոք պահանջներին եւ այլ տեղեկություններ:

Ինչպիսի բալոններ կան

Գոյություն ունեն երկու տեսակի բալոններ: Դրանք են՝ գլանաձեւ բալոնները (երշիկի ձևով, 35-230 լ) և տորոիդալ (բուբլիկի տեսքով, 42-95լ)։