Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Տեղեկատվություն / Ինչու է ավելանում մեքենայի վառելիքի ծախսը


Բոլոր վարորդներն էլ պարբերաբար հետևում են մեքենայի վառելիքի ցուցիչներին՝ ցանկանալով վերահսկել ծախսերը: Երբեմն կարելի է նկատել, որ մեքենայի գազի ծախսն ավելացել է: Վառելիքի ծախսի ավելացման պատճառները բազմաթիվ են: Ահա դրանցից առավել շատ տարածված մի քանիսը:
  • Խնդիրներ հանգույցներում և ագրեգատներում
    Մեքենայի ընթացքային մասերի (ходовой) անսարքություններ, երբ մեքենան վարում են իջեցված անվադողերով կամ ոչ ճիշտ տեղադրված անվաեծերով:
  • Էլեկտրական սարքավորումների շահագործում. Ըստ որոշ տվյալների՝ միացված լույսերը կարող են մեծացնել վառելիքի ծախսը, մասնավորապես.
·         Մոտիկ լույս –5%-ով
·         Հեռու լույս – 10%-ով

Դա պայմանավորված է շարժիչի աշխատանքի ծավալի մեծացմամբ, որը սնվում է գեներատորից: Նույն պատճառով նաև, միացված օդորակիչն ավելացնում է վառելիքի ծախսը մինչև 15%-ով:

  • Հավելյալ քաշ և աերոդինամիկա

Ինչպես մարդիկ, այնպես էլ մեքենաները կարող են ավելորդ քաշի խնդիր ունենալ: Ծանրաբեռնված մեքենան ընթացքի ժամանակ ծախսում է 60%-ով ավել վառելիք: Հավելյալ յուրաքանչյուր 100կգ դիմաց վառելիքի ծախսը միջինում աճում է 10%-ով: Մեքենայի տանիքին տեղադրված լրացուցիչ բեռնախցիկը ևս ազդում է վառելիք ծախսի մակարդակի վրա.

·         5%-ով, եթե այն դատարկ է

·         40%-ով, եթե այն ամբողջովին բեռնված է:

Նույնիսկ մեքենայի ընթացքի ժամանակ բաց պատուհանները կարող են խլել մեքենայի վառելիքի մինչև 5%-ը:

Վառելիքի վատ որակը և դրանում առկա հավելյալ խառնուրդները ևս ավելացնում են ծախսերը՝ մոտ 5%-ով:

Եթե վերոնշյալ գործոնները բացակայում են, իսկ մեքենայի վառելիքի ծախսը դեռևս մնում է բարձր, ապա մասնագետները խորհուրդ են տալիս ստուգել վառելիքի մատակարարման համակարգի բոլոր էլեմենտները: Բացառված չէ, որ սխալ կարգավորված կարգավորիչը (редуктор) կամ ներարկիչների խողովակները ստիպում են մեքենային հավելյալ վառելիք ծախսել: