Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Տեղեկատվություն / Գազաբալոնային սարքավորումների շահագործման անվտանգության տեխնիկան


Ավտոմեքենաների գազաֆիկացման հակառակորդները, որպես հիմնական փաստարկ, բերում են անվտանգության խնդիրը: Իբր գազը ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան բենզինը: Սակայն բոլոր օբյեկտիվ տվյալները հերքում են այս պնդումը: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել այնպիսի կարևոր հատկանիշների վրա, ինչպիսիք են պայթյունի համար անհրաժեշտ ջերմաստիճանն ու կոնցետրացիան: Այս ցուցանիշներով գազը շատ ավելի նախընտրելի է բենզինից և դիզելային վառելիքից: Անմտություն կլինի ժխտելը, որ գազաբալոնային սարքավորման տեղադրումից հետո ավտոմեքենայի վառելիքային համակարգը զգալիորեն բարդանում է և դրա հետ միասին մեծանում է արտահոսքի հավանականությունը: Բայց դա ֆորսմաժորային իրադրություն է, որից ապահովագրված չեն նաև հեղուկ վառելիքով աշխատող ավտոմեքենաների սեփականատերերը: Ինչպես ցույց է տալիս փորձը, արտահոսքը կանխելու համար անհրաժեշտ է միայն ժամանակին տեխնիկական սպասարկում և գազաբալոնային սարքավորման շահագործման կանոնների պահպանում:


ավելին
Պետք է նաև նշել, որ գազի բալոնն ինքը (եթե իհարկե գտնվում է պատշաճ վիճակում) բացառում է պայթյունի հնարավորությունը, որովհետև վերջինիս համար անհրաժեշտ է թթվածին: Դա հնարավոր է միայն երկու դեպքում. եթե բալոնը վերանորոգման ենթակա չէ կամ ստացել է լուրջ վնասվածք: Վերջին տարբերակը քիչ հավանական է թվում, քանի որ յուրաքանչյուր աղբավայրում կարելի է տեսնել ջարդված մեքենաներ`գազի լիարժեք բալոններով: Իհարկե կարելի է դիտարկել գազի բալոնի վնասման այն դեպքերը, երբ, ասենք, գազի բալոնը մեծ բարձրությունից գլորվի ցած կամ ընկնի գնացքի տակ: Սակայն այս դեպքում ներսի զանգվածը չի պայթի, որովհետև դրա համար փակ տարածություն է պետք, այլ ուղղակի կծորա ու կբռնկվի: Եվ ընդհանրապես, այդպիսի իրավիճակից հետո արդեն վարորդի, ու նաև ուղևորների համար, պետք է որ էլ չհուզի, թե ինչ է տեղի ունենում տրանսպորտային միջոցի հետ: Ամեն դեպքում գազի բալոնը պատրաստվում է ամուր պողպատից և շատ ավելի հուսալի է, քան բենզինի բակը, որն ավելի շուտ նման է պահածոյի տուփի: Բացի այդ, վերջինիս մեջ առկա է բենզինի և օդի խառնուրդ, որը ստեղծում է պայթյունի համար բարենպաստ պայմաններ: Կան նաև որոշակի ռիսկեր այն դեպում, երբ գազի բալոնը ենթարկվում է ինքնուրույն վերանորոգման: Ինքնուս «արհեստավորներ», ցավոք, շատ կան: Բայց նրանց նման «մոդեռնիզացիայի» արդյունքերը հաճախ տխուր են լինում: Նաև չի թույլատրվում գազի բալոնը լիցքավորել 80%-ից ավել: Մնացած հատվածը, այպես կոչված, անվտանգության բարձիկ է, որը նախատեսված է տաքացման պատճառով գազի ընդլայնումը փոխհատուցելու համար: Բայց գազաբալոնային սարքավորումով ավտոմեքենայի անվտանգության մասին առավել ճիշտ փաստում է վիճակագրությունը, ըստ որի` գազով աշխատող յուրաքանչյուր 1 այրված ավտոմեքենային բաժին է ընկնում 100 բենզինով աշխատող այրված մեքենա: Մեկնաբանություններն ավելորդ են: Առավել տարածված բողոքների թվում է նաև ավտոմեքենայում վատ հոտի առկայությունը: Իհարկե, այդպիսի դեպքեր լինում են, բայց դրանք էլ են դասվում ֆորսմաժորային իրավիճակներին և պահանջում են անհապաղ միջամտություն: Պարտադիր չէ, որ տհաճ հոտի պատճառը լինի գազի արտահոսքը, հաճախ դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ժամանակին գազի կոնդենսատորը չեն ողողել կամ անփութորեն ավտոմեքենայի մեջ են պահում դրա համար նախատեսված լաթի կտորը: Իսկ եթե այս տարբերակներից ոչ մեկը չի, ապա անհրաժեշտ է անմիջապես անցնել բենզինով համակարգին և ուղևորվել տեխնիկական սպասարկման մոտակա կետ: Եթե դուք ձեռք եք բերել բարձր որակի գազաբալոնային սարքավորում և վստահել եք որակավորում ունեցող մասնագետների, ապա լուրջ մտահոգության պատճառ չունեք: Բավական է միայն պահպանել գազաբալոնային սարքավորումների շահագործման տարրական կանոնները, ինչպես նաև` հետևել համակարգի հերմետիկությանը: Դրա համար անհրաժեշտ է բոլոր միակցումները պարբերաբար մաքրել հատուկ էմուլսիայով: Ամփոփելով ասենք, որ գազաբալոնային սարքավորումները ոչնչով չեն զիջում իրենց մրցակիցներին, իսկ որոշ դեպքերում` նաև առավելություն ունեն: Եթե դուք չհետևեք սահմանված հրահանգներին, ապա պորեբլեմների առջև կկանգնեք ցանկացած պարագայում:

 

Պահել

Array