Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Տեղեկատվություն / Գազային վառելիքով շարժիչը գործարկելու առանձնահատկությունները


Գործարկելուց առաջ անհրաժեշտ է.

• Ստուգել գազի սարքավորումները և համոզվել դրանց աշխատունակության և հերմետիկության մեջ
• Գազի մակարդակի ցուցիչով ստուգել վառելիքի առկայությունը բալոնում
• Աստիճանաբար բացել բալոնի վրայի հեղուկ ֆազի փականը (կամ համոզվել, որ այն բաց է)
• Վառելիքի տեսակի փոխանցման սարքը ուղղել գազի վրա
• Միացնել վառիչը (зажигание)
• միացնել <<ստարտերը>> և պահել ոչ ավել, քան 10 վայրկյան
• եթե շարժիչը առաջին անգամից չի միանում, փորձել կրկին: 0-ից ցածր ջերմաստիճանով շրջակա միջավայրում սառը շարժիչը միացնելիս անհրաժեշտ է.
• -50 С–ից ցածր ջերմաստիճանի դեպքում շարժիչը միացնել բենզինով` համապատասխան բազային ավտոմեքենայի շահագործման կանոնների, շարժիչի տաքությունը մինչև +40...+500 С հասնելու դեպքում միայն նոր անցնել գազի
• -50 С –ից ցածր ջերմաստիճանի դեպքում շարժիչի միացումն ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, այն կբերի գազաբալոնային սարքավորման վնասման: Շարժիչի անջատումը.


ավելին

• Շարժիչի անջատումը անհրաժեշտ է սկսել մարիչից (зажигания)
• Երկարատև անջատումից առաջ (1 օրից ավել) անհրաժեշտ է գործող շարժիչի ժամանակ փակել փականը և աշխատեցնել գազը` մինչև շարժիչի անջատվելը, այնուհետև հանգցնել վառիչը: Կարբյուրատորային շարժիչի փոխանցումը մի վառելիքից մյուսին. Բենզինից գազ փոխանցելու համար անհրաժեշտ է.
• բացել գազաբալոնի փականը
• Բենզինով աշխատող շարժիչը միացնել
• Վառելիքի տեսակի փոխանցման սարքը բենզինից ուղղել ելման կետի վրա
• շարժիչի հանգելու առաջին իսկ նշանների դեպքում փոխանցման սարքը ուղղել բենզինի վրա: Աշխատող շարժիչի փոխանցումը գազից բենզինի.
• փակել գազաբալոնի փականը
• Բենզինով աշխատող շարժիչը միացնել
• Վառելիքի տեսակի փոխանցման սարքը գազ-բենզինից ուղղել ելման, այնուհետև 3-5 վայրկյան հետո փոխել բենզին դիրքի:

 

Պահել

Array