Գլխավոր / Տեղեկատվություն / Մեթա՞ն թե պրոպան
Ավտոմեքենաների համար որպես վառելիք գազի օգագործման պատճառը շատ պարզ ու հասարակ է՝ այն ավելի էկոլոգիական է և բենզինի հետ համեմատած՝ շատ ավելի մատչելի: Գազային համակարգերի օգտագործման նպատակն ի սկզբանե եղել է շրջակա միջավայրի պահպանումը, իսկ հետո արդեն՝ ֆինանսական գործառույթը: Գազի նախընտրությունն արդեն պարզ է, իսկ ո՞ր գազն ընտրել՝ պրոպա՞ն, թե՞ մեթան: Միանշանակ նախընտրություն տալ մեկին դժվար է, քանի որ երկուսն էլ ունեն իրենց առավելությունները:
Պրոպանը անգույն, անհոտ, այրվող գազ է: Այն հագեցած ածխաջրածնային գազ է՝ ծանր է օդից: Պարունակում է շատ խառնուրդներ, յուղեր, հարակից տարրեր և մշտապես լավ մաքրման և զտման կարիք ունի: Պրոպանի և բութանի խառնուրդից ստացվում է հեղուկ գազ։
Մեթանը անգույն, անհոտ և օդից թեթև գազ է: Ջրում գրեթե չի լուծվում, օդի և մեթանի խառնուդները պայթուցիկ են: Բոլոր գազերի մեջ, որոնք օգտագործվում են որպես վառելիք, մեթանն ամենամաքուրն է: Գրեթե չի պարունակում խառնուրդներ և դրա մաքրումը շատ պարզ է:
Բենզինի հետ համեմատած ՝ երկու տեսակի գազերն էլ ունեն առավելություններ, ինչն էլ թույլ է տալիս շարժիչային համակարգերում ընդլայնել դրանց օգտագործումը:
Մեթանն ու պրոպանը զգալիորեն տարբերվում են միմյանցից, ինչպես պահպանման առանձնահատկությամբ, այնպես էլ որպես վառելիք օգտագործմամբ, յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները.