Գլխավոր / Տեղեկատվություն / Արժե՞ արդյոք մեքենան փոխել գազի, ինչո ՞ւ է դա արդյունավետ
Գաղտնիք չէ, որ մեքենան խնամելը այնքան էլ էժան հաճույք չէ: Բնակչության եկամուտները գնալով ընկնում են և վարորդների մեծամասնությունը անցում են կատարում գազային բալոններին: Մասնագետների խոսքերով գազը ավելի մատչելի է քան ավանդական դիզելային վառելանյութերը կամ բենզինը:
Գազով մեքենայի առավելությունը:
Գազով մեքենաների օգտագործումը ունի մի շարք առավելություններ, դա է պատճառը, որ տարեց տարի ավելանում է դրանց շահագործումը: Գազի գինը զգալիորեն քիչ է բենզինի գնից, և խնայումը միջինում 40% է կազմում: Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը մեքենայում հնարավորություն է տալիս, պետք եղած դեպքում օգտագործել նաև բենզին:
Գազի օգտագործումը նվազեցնում է մեքենայի մասերի մաշվածության ցուցանիշը: Բացի այդ գազային մասսայի ամբողջական այրումը թույլ չի տալիս վառոցքի մոմերի և փականների վրա նագարի կուտակում լինի: Այս ամենին գումարվում է նաև համեմատաբար քիչ քանակով արտանետումները, ինչը կարևոր է էկոլոգիայի տեսանկյունից:
Ինչպե ՞ս են մեքենայի վրա գազ անցկացնում:
Մասնագետները համապատասխան տեխնիկայով տեղադրում են գազային սարքավորումները մեքենայի մեջ, այնուհետև կատարում կարգավորումներ, ինչին էլ հաջորդում է հարմարեցումը:
Որքա ՞ն ժամանակ է դա տևում:
Յուրաքանչյուր մեքենայի գազային սարքավորումների տեղադրումը տևում է կախված մեքենայի տեսակից: Մեքենաները կարելի է բաժանել 3 տիպի՝ կարբյուրատորային մեքենաներ, ինժեկտորային և վառելիքի ուղիղ միացմամբ մեքենաներ:
Կարբյուրատորային մեքենաները հիանալի են այս առումով և գազային սարքավորումների տեղադրումը տևում է 2 ժամից ոչ ավել: Այս դեպքում տեղադրվում է միայն գազային ռեդուկտորը, խողովակները, բալոնը և մուլտիփականը:
Ինժեկտորային մեքենաներում գազային սարքավորումների տեղադրումը տևում է 4-8 ժամ, այս դեպքում ունենք գազային ռեդուկտոր, էլեկտրոնիկա, գազամղիչ, փողեր, բալոն և մուլտիփական: Վառելիքի ուղիղ միացմամբ մեքենաներում տեղադրումը տևում է 9-12 ժամ: Ամբողջ դժվարությունը կայանում է գազային կորեկտորի կարգավորումներում, վերջինս պետք է ոչ միայն այրի գազը այլ նաև ավելացնի բենզինը: