Գլխավոր / Տեղեկատվություն / Գազաբալոնի ընտրությունը
Մեքենայի վառելիքը
գազով փոխարինելուց առաջ, կարևոր նախապայման է գազի բալոնի ճիշտ ընտրությունը:
Գազի բալոնները լինում են 2 տեսակի՝
1. Գլանաձև
2. Տորոիդաձև
Ո՞ր մեկն է առավել էֆֆեկտիվ:
Գլանաձև բալոն. Այս տարբերակը կարող է տեղադրվել ցանկացած բեռնախցիկում, ինչպես նաև մեքենայի երկայնքով՝ աջ կամ ձախ կողմից: Այն հնարավորություն է տալիս խնայել ազատ տարածք բեռնախցիկում: Գլանաձև բալոնները կարող են նաև տեղադրվել մեքենայի տակ, եթե մեքենայի կոնստրուկցիան տալիս է այդ հնարավորությունը: Սակայն, առավել նախընտրելի է այս տեսակի բալոնները տեղադրել սեդան դասի մեքենաների բեռնախցերում, քանի որ այդ մոդելի մեքենաների բեռնախցիկները լիովին չեն օգտագործվում:
Տորոիդաձև բալոն. Ունի պահեստային անիվի տեսք, և այսօր համարվում է ամենատարածված տարբերակը: Պահեստային անիվի տեղում տեղադրվող բալոնների այս տարբերակը առավել հարմար է, քանի որ դրանից բեռնախցիկի տարողունակությունը էապես չի փոխվում և այն օգտագործվում է իր ողջ հնարավորություններով: