Գլխավոր / Տեղեկատվություն / Թյուրըմբռնումներ մեթան գազի՝ որպես վառելիք կիրառման վերաբերյալ
1. Մեքենայի սրահում գազի հոտի առկայություն
Արտահոսքի վտանգ. հնարավոր է եթե սեփականատերը չի հետևում իր մեքենայում տեղադրված համակարգին: Սակայն, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նմանատիպ դեպքերը հասցնել նվազագույնի: Ռետինե ամրացուցիչների փոխարեն կիրառվում են արույրե (латунные) ամրացուցիչներ, այդ պատճառով միացման հատվածներից արտահոսքի հավանականությունը բացառվում է: Գազի հոտը մեքենայի սրահում կարող է լինել լիցքավորման ժամանակ, որը շատ արագ անցնում է և վտանգավոր չէ:
2. Հրդեհի վտանգը գազային սարքավորումներով մեքենաներում
Նման թյուր կարծիքը հիմնավորված չէ: Տարիների շահագործման ինչպես միջազգային, այնպես էլ տեղական փորձը վկայում են հակառակը:
3. Տեղի է ունենում գազի թերի այրում
Տվյալ տեսակետը նույնպես սխալ է: Ածխածնի և ջրածնի հարաբերակցությունը հեղուկ գազում ապահովում են ամբողջական այրում:
4. Գազային նվազիչների փականները հերմետիկ չեն և կայանման ժամանակ թունավոր արտանետումներ են տեղի ունենում:
Այս տեսակետը չի համապատասխանում իրականությանը: Երբ շարժիչը անջատվում է, սկսում են աշխատել էլեկտրամագնիսային փականները, որոնք փակում են գազի հոսքը դեպի նվազիչ: