Պահել
Գլխավոր / Տեղեկատվություն / Բնական գազը` որպես վառելիք
Բնական գազը` որպես ավտովառելիք, էկոլոգիապես մաքուր և էժան լինելու շնորհիվ, տարեցտարի աշխարհում ավելի մեծ տարածում է ստանում: Ավտոմեքենաների շարժիչներում օգտագործվող սեղմված բնական գազը (ՍԲԳ) մինչև 200 ատմոսֆեր սեղմված մեթանն է: Վերջինիս հիմնական առավելություններից է օկտանի մեծ քանակությունը`115-110 (ամենաորակյալ բենզինի ցուցիչը 98 է), ավելի արդյունավետ այրումը և ցածր (մատչելի) գինը: Պատահական չէ, որ բնական գազն անվանում են 21-րդ դարի վառելիք: Բնական գազի մի շարք հատկանիշների շնորհիվ ավտոմեքենայի շարժիչի աշխատանքի ժամկետը երկարում է գրեթե 2 անգամ. տեղի է ունենում հավասարակշիռ այրում, ապահովվում է բարձր օկտանային թիվ, զգալիորեն պակասում են վնասակար արտանետումները, շարժիչի խափանման դեպքերը կրճատվում են 35-45%-ով, յուղի օգտագործման ժամկետը ավելանում է 30-40%-ով, շարժիչի աշխատանքը դառնում է ավելի հարթ ու հավասարակշիռ, քան բենզինով աշխատելու դեպքում է, իսկ աղմուկի մակարդակը իջնում է մինչև 2 Դբ (դեցիբել), ընդհանուր առմամբ շարժիչի աշխատանքի ժամկետը ավելանում է 1.5-2 անգամ:
ավելին