Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Հարցուպատասխան



1. Ի՞նչպիսի սարքավորումներ եք դուք տեղադրում: 

- Մենք տեղադրում ենք Digitronic ապրանքանիշի գազաբալոնային սարքավորումներ: Այս ապրանքանիշն ապահովում է բարձր որակ և մատչելի գին: 

2. Ի՞նչ արժե գազաբալոնային սարքավորման տեղադրումը: 

- Գազաբալոնային սարքավորման մեկ կոմպլեկտն ու դրա տեղադրման ծառայության արժեքը կազմում է ------- դրամ:

3. Որքա՞ն է տևում գազաբալոնային սարքավորման տեղադրման գործընթացը:

- Գազաբալոնային սարքավորման տեղադրումը ավտոմեքենայի վրա տևում է մոտավորապես 4 ժամ:

4. Կարելի՞ է արդյոք տեղադրել գազաբալոնային սարքավորում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի վրա: 

- Կարելի է, անշուշտ: Ժամանակակից արտասահմանյան մակնիշների ավտոմեքենաների վրա, որոնք ունեն ներարկման բաշխողական համակարգ, իրականացվում է 4-րդ սերնդի գազաբալոնային սարքավորումների տեղադրում, ինչն ապահովում է առավելագույն արդյունք:

5. Ինչո՞վ է տարբերվում գազի ծախսը բենզինի ծախսից: 

- Շահագործման ռեժիմից, տարվա եղանակից և պրոպան-բութան խառնուրդում գազերի տոկոսային հարաբերակցությունից կախված` գազի ծախսը կարող է լինել ավելի մեծ, քան բենզինինը (15-20%-ով):

6. Ինչպե՞ս է փոխվում գազով աշխատող ավտոմեքենայի դինամիկան: 

- Գազը ծախսվում է քիչ ավելի դանդաղ, քան բենզինը: Գազի օգտագործումը, որպես շարժիչի վառելիք, փոքրացնում է ճնշումը մխոցի ու ծնկաձև լիսեռի վրա, և շարժիչն ավելի «փափուկ» է աշխատում: Սակայն դա էլ վատացնում է արագացման դինամիկան (2-5%-ով): 

7. Ինչպիսի՞ ճնշման համար է նախատեսված ավտոմեքենայի գազի բալոնը: 

- Ավտոմեքենայի գազի բալոնը նախատեսված է հեղուկ գազով լիցքավորելու համար նրա մակերևույթի -40-ից մինչև +45°С ջերմաստիճանի դեպքում: Բալոնը նախատեսված է 1,6 ՄՊա (մեգապասկալ) առավելագույն աշխատանքային ճնշման համար (նվազագույն ճնշումը, որի դեպքում պահապանվում է շարժիչի աշխատունակությունը` 0,2 ՄՊա է):

8. Որքա՞ն գազ է լցվում բալոնի մեջ լիցքավորման ժամանակ:

- Անվտանգության հիմնական կանոնն այն է, որ բալոնը չպետք է լցվի իր ծավալի 80%-ից ավելի չափով, մնացած մասը լցնում է գոյացած գոլորշու բարձիկը, ի հաշիվ որի, տաքացման դեպքում հեղուկ գազի ծավալը մեծանում է` բալոնում չառաջացնելով ճնշման վտանգավոր աստիճան: Գործնականում գազի բալոնի ճնշումը -40°-ից +45°С ջերմաստիճանի դեպքում կազմում է 0,2-1 ՄՊա: 

9. Ի՞նչ տեղի կունենա գազի համակարգը վնասվելու դեպքում:

- Ամրանի բլոկում առկա է հատուկ փական, որը կոչվում է «արագության կափույր». այն նախատեսված է արտանետման գիծը փակելու համար` բալոնից դեպի շարժիչի խցիկ տանող գլանը կոտրվելու դեպքում: 

10. Արդյոք հնարավո՞ր է գազաբալոնային սարքավորում տեղադրել ինժեկտորային շարժիչների վրա: 

- Ինժեկտորային շարժիչները գազով փոխարինելու դեպքում կատարվում է 4-րդ կամ 3-րդ սերնդի գազաբալոնային սարքավորումների տեղադրում: Դրանք գազը ներարկում են հատուկ գազի բոցամուղների (4-րդ սերնդի) կամ խառնիչի միջոցով, որը տեղադրված է օդի ներարկման կափույրում (3-րդ սերնդի): Ընդ որում, բենզինի բոցամուղներն անջատվում են:

11. Որո՞նք են աղմուկի պատճառները ներարկման խողովակաշարում գազով աշխատող շարժիչի աշխատանքի ժամանակ: 

- Հնարավոր են հետևյալ պատճառները` 1. փականի կամ ծնկաձև լիսեռի սխալ կարգավորում, փականի անսարքություն, 2. գազի էլեկտրական կափույրի ֆիլտրի խցանում, 3. գազի տվյալ բաղադրության համար չափազանց ցածր ջերմաստիճան (սա բնորոշ է ձմեռային պայմաններին), 4. փականի ցածր ջերմաստիճան (սառեցնող հեղուկի վատ հոսք, համակարգում վերջինիս անբավարար մակարդակ և որպես հետևանք` խառնուրդի գերհագեցում).

12. Ինչո՞ւ է գազով աշխատող ավտոմեքենան դժվարությամբ գործի գցվում: 

 Էլեկտրոնային փականների դեպքում պատճառները հետևյալն են`  1. սխալ կարգավորում (զգայունության նվազեցում), 2. փականի անսարքություն (երկրորդ աստիճանի դիաֆրագմայի ոչ հերմետիկություն), 3. թույատրող էլեկտրակափույրի անսարքություն (փակված մխոցներ, խարսխի լռվելը), 4. էլեկտրական բլոկի անսարքություն (միացման ժամանակ գազի հոսք չի տալիս, միացնելիս շատ քիչ գազ է տալիս), 5. ստարտերի անսարքություն (աշխատելիս առաջացնում է լարվածություն, որի հետևանքով չեն միանում էլեկտրակափույրները), 6.շարժիչի անսարքություն (գլանամխոցային համակարգի մաշվածք):


Տեղեկացնենք, որ Երևանում կան ևս մի քանի ընկերություններ, որոնք իրականացնում են գազաբալոնայի սարքավորման 4-րդ և այլ սերունդների տեղադրում, սակայն սպասարկման նման որակ ինչպիսին մերն է, հազվադեպ է հանդիպում: Հմուտ արհեստավորները գազը տեղադրում են ցանկացած մակնիշի և արտադրողի ավտոմեքենայի վրա: Մեզ մոտ կատարվում են գազաբալոնային սարքավորումների տեղադրումներ ցանկացած տիպի ավտոմեքենայի վրա` լինի ՎԱԶ, ԳԱԶԵԼ, օտարերկրկրյա արտադրողների ավտոմեքենաներ թե 4-րդ սերնդի որևէ այլ ավտոմեքենա: Մենք գները պահպանվում են մատչելի մակարդակի վրա: Այնպես որ գազի տեղադրումը մեր կենտրոնում ցանկացած պարագայում թանկ չի լինի Ձեզ համար: Մենք կարող ենք մեզ <<թույլ տալ>> մատչելի ծառայություն, քանզի սարքավորումների մատակարարումն իրականացվում է անմիջապես արտադրողից: