15/09/2020 Իսպանիայում ավտոգազի ենթակառուցվածքն ընդլայնվում է, իսկ տրանսպորտային միջոցներն՝ ավելանում
Ըստ իսպանական Ircongas մասնագիտացված ընկերության` հեղուկ գազ (LPG) առաջարկող լցակայանների ցանցը երկրում շարունակում է աճել։ Սա մի կարևոր գործոն է, որը ստիպում է, որպեսզի ավելի ու ավելի շատ վարորդներ հավատարիմ մնան իրենց տրանսպորտային միջոցները այս այլընտրանքային վառելիքին հարմարեցնելուն գործին:
Չնայած էլեկտրական մեքենաները ապահովում են ավտոշուկայի էկո-անցումը, սակայն դրանք ավանդական վառելիքի միակ այլընտրանքը չեն․ փոխադրամիջոցների՝ ավտոգազի փոխարկումը մեկ այլ լուծում է կայուն ու շարժունակ մոդելների զարգացման ճանապարհին, քանի որ գազն այսօր առկա ամենաարդյունավետ այլընտրանքային վառելիքներից մեկն է։
Հեղուկ գազը՝ LPG-ն, շարունակում է մնալ աշխարհում առավել լայնորեն տարածված այլընտրանքային վառելիքը, որն օգտագործվում է ավելի քան 27 մլն տրանսպորտային միջոցների կողմից: Իսպանիայում արդեն ավելի քան 100․000 վարորդներ իրենց մեքենան հարմարեցրել են ավտոգազին կամ գնել են այս մաքուր վառելիքով աշխատող նոր մեքենաներ: Գազալցակայանների թիվը երկրում շարունակում է աճել և ներկայումս հասնում է ավելի քան 600-ի, ինչը թույլ է տալիս այս տիպի տրանսպորտային միջոցներ ունեցող վարորդներին շրջել Պիրենեյան թերակղզում՝ առանց ավելորդ անհանգստության կամ խնդիրների։