Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Գլխավոր


  • Բում ակցիա
  • aparik 2

Բարի գալուստ ԳԱԶ ՖՈՐԵՎՐ ԼԻԼԻԱՆ ԳՐՈՒՊ ընկերության կայք:

ԳԱԶ ՖՈՐԵՎՐ ԼԻԼԻԱՆ ԳՐՈՒՊ ընկերությունն իրականացնում է ավտոմեքենաների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրման և սպասարկման հետ կապված ամբողջական ծառայություններ: Մեր ընկերությունն իր գործունեության ընթացքում հասցել է զգալի հաջողությունների, ունենք ինչպես բազմաթիվ անհատ-պատվիրատուներ, այնպես էլ խոշոր ընկերություններ, որոնք իրենք ավտոպարկերի գազաբալոնային համակարգերի տեղադրումն ու սպասարկումը վստահել են մեր ընկերությանը:
Մեր մասնագետների ուժերով գազի սարքավորումների տեղադրումն ու վերանորոգումը կատարվում է ամենայն պատասխանատվությամբ ու բարձր մակարդակով: Մենք մշտապես հետևում ենք ամբողջ աշխարհում բենզինի` այլընտրանքային վառելիքով (և հատկապես` գազով) փոխարինման առաջնային միտումներին:

Գազ Ֆորեվր Լիլիան Գրուպ ընկերությունը գազաբալոնային սարքավորումներ է տեղադրում թե տեղական (ռուսական), և թե արտասահմանյան արտադրության բոլոր մակնիշների ավտոմեքենաների վրա, որոնք ունեն կարբյուրատորային և ինժեկտորային շարժիչներ, ինչպես նաև շարժիչներ, որոնք համալրված են վառելիքի ավտոմատ ներարկման համակարգով: Դուք կարող եք համարձակորեն մեզ վստահել նույնիսկ ոչ ստանդարտ գազաբալոնային սարքավորման ցանկացած բարդության մոնտաժն ու կարգավորումը: Մենք իրականացնում ենք երաշխիքային նորոգում և աշխատում ենք արդեն տեղադրված սարքավորումներով` ստույգ հետևելով անվտանգության կանոներին:

Մենք տեղադրում ենք արտասահմանյան որակյալ գազաբալոնային սարքավորումներ, որոնք հայտնի են արտադրման բարձր որակով, հուսալիությամբ և ՀՀ պետստանդարտներին համապատասխանությամբ:

Մեզ գտնում են` gazi balon, gazi balonner, gazabalonner

Array