Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


09/07/2020 / Ավտոգազի շուկան ԱՄՆ-ում շարունակում է աճել
Ավտոգազի շուկան ԱՄՆ-ում շարունակում է աճել ԱՄՆ գազի արդյունաբերության երկու խոշոր ընկերությունները՝ AutoGas Alliance-ը և Roush CleanTech-ը, ներկա իրողություններից ելնելով, վերանայել են իրենց ընթացիկ ծրագրերը՝ ներկայացնելով որոշ նոր արտադրանքներ ու նախագծեր: Երկու ընկերությունների ղեկավարներն այն կարծիքի են, որ գազի ծավալների ավելացումը, որպես ավտովառելիք, կարող է ծախսերի կրճատման ու շրջակա միջավայրի բարելավման հնարավորություններ ստեղծել։
Բացի տրանսպորտային գործակալություններից, դպրոցական, փոստային փոխադրումների մեքենաներից և երկրի ավտոպարկի ևս 4-7 դասի մեքենաներից, առաջարկվում է LPG համակարգերով վերազինել այլ տրանսպորտային միջոցներ ևս, մասնավորապես՝ արդյունաբերական ու կոմերցիոն։
Վերոհիշյալ ընկեություններն աշխատում են նահանգային LPG ասոցիացիաների հետ՝ տեղյակ պահելով անդամներին իրենց առաջարկների մասին, այդ թվում՝ ռազմավարական նշանակության վայրերում այլ վառելիքից գազի փոխարկման ու սպասարկման կենտրոններ ստեղծելու մասին: Արդեն 10 նահանգներ հետաքրքրություն են ցուցաբերել, հատկապես սպասարկման և կառավարման ոլորտների առումով։



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››