Հայաստանի
ավտովառելիքի շուկայում բենզինի և հեղուկ գազի գները շարունակում են նվազել․ ռեգուլյար տեսակի բենզինը մայիսի սկզբին դարձել է 280 դրամ՝ նախկին 310-ի փոխարեն, պրեմիում
տեսակի բենզինը՝ 300 դրամ (նախկին 330 դրամի փոխարեն), իսկ հեղուկ գազի գինը դարձել
է 100 դրամ՝ նախկին 200-ի փոխարեն:
Այս թվերը օրերս հրապարակել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ )։ ՏՄՊՊՀ-ի կողմից ՀՀ երեք խոշոր տնտեսավարողների մոտ իրականացրած վառելիքի մանրածախ գների մոնիթորինգի արդյունքներով՝ ապրիլի վերջին արձանագրվել էր նաև դիզելային վառելիքի գների նվազում, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Նշենք, որ վառելիքի համաշխարհային գների անկումը բացատրվում է կորոնավիրուսի պատճառով պահանջարկի նվազմամբ, քանի որ մարդկանց շարժը նվազել է, մեքենա չեն վարում, և ինչը, ըստ փորձագեռների դեռ կշարունակվի։








