Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


19/02/2020 / Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է
Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է

Համաձայն ավտոգազի համաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ մինչև 2024 թ.-ը Ասիա աշխարհամասում ավտոգազի շուկայում կգրանցվի 5% աճ՝ կազմելով $109 միլիարդ։  2018 թ. տվյալներով կազմում էր $81.4 միլիարդ: Փորձագետների կարծիքով, աճը պայմանավորված է ասիական երկրներում ավտոգազի պահանջարկի անընդհատ մեծացմամբ: 

Ավտոգազի ասիական շուկայում գլխավոր դերակատարներնից են Հնդկաստանը, Վիետնամը, Չինաստանը:  Օրական ամենաշատը ավտոգազ օգտագործող երկրների եռյակում են Չինաստանը (օրական 767.00 բարել), Ճապոնիան (օրական 536.00 բարել) և Հնդկաստանը (օրական 506.00 բարել):

Ամենաքիչը ավտոգազ օգտագործող երկրներից են մեր հարևան Վրաստանը (օրական 0.60 բարել), Բանգլադեշը (օրական 0.40 բարել), Տաջիկստանը (օրական 0.30 բարել): Հայաստանը նույնպես ընդգրկված է ամենաքիչը ավտոգազ օգտագործող երկրների ցանկում (օրական 0.20 բարել): Իսկ օրինակ, Աֆղանստանում, Մալդիվներում և Մոնղոլիայում ավտոգազի օրական օգտագործված քանակը կազմում է 0.00 բարել: 



Infiniti QX Inspiration - նոր էլեկտրական քրոսովեր

10/01/2019 Infiniti QX Inspiration - նոր էլեկտրական քրոսովեր

Ճապոնական Infiniti ընկերությունը Դեթրոյտում անցկացվելիք ավտոցուցահանդեսին կներկայացնի էլեկտրական քրոսովերի հայեցակարգը: Ընկերությունը դեռևս հրապարակել է հայեցակարգի միայն մեկ նկար, որը ստացել է QX Inspiration անվանումը՝ տրամադրելով բավականին սուղ ինֆորմացիա:

ավելին
Hyundai ընկերությունը ստեղծել է մեքենան մատնահետքով բացելու համակարգ

20/12/2018 Hyundai ընկերությունը ստեղծել է մեքենան մատնահետքով բացելու համակարգ

Hyundai մարդատար մեքենաների վարորդները շուտով կարող են իրենց հետ չվերցնել մեքենայի բանալին, քանի որ դուռը բացել/փակել և շարժիչը միացնել կկարողանան կատարել մատնահետքով, իսկ դրանում նրանց կօգնի բիոմետրիկ նույնականացման տեխնոլոգիան:

ավելին
Ամերիկյան որ մեքենաների վրա հնարավոր չէ տեղադրել գազաբալոնային սարքավորում

13/12/2018 Ամերիկյան որ մեքենաների վրա հնարավոր չէ տեղադրել գազաբալոնային սարքավորում

ԱՄՆ-ից ավտոմեքենա ձեռք բերելու ժամանակ կարևոր է պարզել, թե արդյոք մեքենան, որը պատրաստվում եք գնել, ունի գազաբալոնային սարքավորման տեղադրման հնարավորություն:
Գնորդներին այս խնդրից ձերբազատելու համար, պետք է նշել, որ կան մեքենաների մոդելներ, որոնց շարժիչի համար գազաբալոնային համակարգի մոդելներ դեռևս չեն ստեղծվել.

ավելին
Ինչպես է գազն ազդում շարժիչի աշխատանքի վրա

04/12/2018 Ինչպես է գազն ազդում շարժիչի աշխատանքի վրա

Ավտոմեքենայի վրա գազաբալոնային համակարգ տեղադրելուց առաջ ավտոսեփականատերերին առավել հուզող հարցերից է այն, թե ինչպես կարող է ազդել գազի բալոնի տեղադրումը մեքենայի շարժիչի վրա:

ավելին

‹‹ 1415161718 ››