Ավտոարտադրողները և այլընտրանքային վառելիք արտադրող ու մատակարարող ընկերությունները հանդես են եկել ԵՄ-ին ուղղված միացյալ հռչակագրով, որի հիմնական պահանջն է չեզոք մոտեցում դրսևորել
Եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերողների ասոցիացիան, Եվրոպական հեղուկ գազի խորհուրդը, Վերականգնվող էթանոլի եվրոպական ասոցիացիան, Բիոդիզելի Եվրոպական խորհուրդը այս կոալիցիայի անդամներն են:
«Եվրոպան պետք է հաշվի նստի արդեն իսկ գոյություն ունեցող այլընտրանքային լուծումների հետ՝ հատկապես, որ դրանք արդյունավետ են և՛ ծախսատարության տեսանկյունից և թե՛ անվտանգ են շրջակա միջավայրի համար»:
Ներկայումս այլընտրանքային վառելիքով լիցքավորվող փոխադրամիջոցները կազմում են համեմատաբար փոքր քանակ, բայց շարունակաբար շատանում են և սկսում Եվրոպական շարժակազմի բավականին մեծ տոկոս կազմել: Միևնույն ժամանակ շարունակում են աճել վտանգավոր արտանետումները, և շատ երկրներում օդի որակը գնալով հայտնվում է օրհասական վիճակում: Սա նշանակում է, որ ԵՄ-ն պետք է դրսևորի պրակտիկ և անաչառ մոտեցում:









