Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


04/09/2019 / Հնդկաստանում ամենատարածված գազով մեքենաներից առանձնանում են Suzuki-ները
Հնդկաստանում ամենատարածված գազով մեքենաներից առանձնանում են Suzuki-ները Հնդկաստանը համարվում է «ամենագազիֆիկացված» տրանսպորտային երկիրը աշխարհում՝ Պակիստանի ու Իրանի հետ միասին։ Ի դեպ գազով մեքենաների թոփ տասնյակում տեղ ունի նաև Հայաստանը։

Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում հրապարակվել է ամենապոպուլյար այն մեքենաների անունները, որոնք աշխատում են սեղմված բնական գազով (CNG) հինգն են՝


 

1. Tata Nano - Այս մեքենան հայտնի է նաև Tata Nano eMax անվամբ։ Դրա CNG տարբերակը ունի մի քանի առավելություններ․ կոմպակտ դիզայնը ընդարձակ սրահը հարմար է քաղաքում վարելու համար: Մեքենան առանձնանում է նաև իր լավ վազքով։

2. Maruti Suzuki ALTO K10 - Այս մոդելը ALTO 800 մոդելի համեմատ ունի մի շարք առավելություններ և ապահովում է ավելի հաճելի վարում: Բացի դրանից ALTO K10-ը ունի ավելի կոկիկ կառավարման վահանակ:

3. Hyundai Santro - Hyundai Santro-ն ամենապահանջված մոդելներից է շուկայում իր մի շարք հիանալի առանձնահատկությունների և սարքավորումների մատչելիությամբ։

4. Maruti Suzuki Celerio – Suzuki-ի այս մոդելը առաջին մատչելի AMT մեքենան է Հնդկաստանում: CNG տարբերակի հզորությունը զգալիորեն թույլ է (5 ձիաուժով), սակայն մեքենան ունի հիանալի առավելություններ և դիզայն, և այդ պատճառով հարմար է օգտագործման համար:

5. Maruti Suzuki EECO - Maruti EECO-ն Omni minivan-ի բարելավված տարբերակն է: Մոդելի հիմնական առավելությունը հարմարավետությունն է։ Հարմար է նաև բեռնափոխադրողների և ուղևորափոխադրողների համար:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››