Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


07/05/2019 / ՊԵԿ-ը 4 ԱԳԼՃԿ-ում հայտնաբերել է շեղումներ ստացված և փաստացի իրացված գազի ծավալների միջև
ՊԵԿ-ը 4 ԱԳԼՃԿ-ում հայտնաբերել է շեղումներ ստացված և փաստացի իրացված գազի ծավալների միջև Պետական եկամուտների կոմիտեն, հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով, Հայաստանի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացրել է ստուգման աշխատանքներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այդ ընթացքում ամեն օր գազալցակայաններում ֆիքսվել են իրացված գազի իրական ծավալներն ու օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսերը, իրականացվել են համապատասխան համեմատական վերլուծություններ:

Նկատված շեղումների վերաբերյալ կազմվել են համապատասխան նյութեր և տրամադրվել հետաքննչական մարմիններին:

Իրականացվող միջոցառումների արդյունքում՝ 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ արդեն իսկ ի հայտ են եկել որոշակի շեղումներ` ստացված գազի ծավալների և փաստացի իրացված գազի ծավալների միջև, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան նյութեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ավտոգազալցավորման գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարողներին պահպանել հարկային օրենսդրության պահանջները:

Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ ցանկացած ցուցանիշի նվազման միտումը գտնվում է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում, և հսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››