Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


20/03/2019 / Սեղմված գազի գինը, ըստ առողջ տրամաբանության, չպետք է բարձրանա
Սեղմված գազի գինը, ըստ առողջ տրամաբանության, չպետք է բարձրանա ՀՀ կառավարության նոր որոշման համաձայն՝ մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազն այսուհետ հարկվելու է ոչ թե ծավալով, այլ կշռով:
Այժմ գործող օրենքով 1000 խ/մ համար ակցիզային հարկը 25 հազար դրամ է: Նոր կարգով առաջարկվում է հարկը դարձնել 1 տոննայի համար 34 հազար դրամ: Կառավարության պնդմամբ, սա վարորդների համար լրացուցիչ հարկային բեռ չէ: Հիմնավորումն էլ հետևյալն է, եթե 1450 խ/մ-ն 1 տոննա է, ապա ակցիզային հարկը տեսականորեն չպիտի բարձրանա։
Մասնագետները ևս հիմնականում այդ կարծիքին են։ Մասնավորապես «Գազ Ֆորեվեր Լիլիան Գրուպ» ՍՊԸ տնօրեն Արտակ Բարսեղյանի դիտարկմամբ, եթե գազալցակայանների տերերը զսպեն իրենց ախորժակը, գազի թանկացում բնավ չի լինի, քանի որ, ենթադրվում է, որ կառավարությունը գազի ծավալից քաշի անցման որոշումը կատարել է իրական հաշվարկների հիման վրա։ Ամեն դեպքում, ըստ Արտակ Բարսեղյանի, որոշումը ի օգուտ վարորդների է։
Տեղեկացնենք, որ օրենքը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Սակայն գազալիցքավորման աշտարակներում դեռ պետք է կատարվեն համակարգի աշխատանքի փոփոխություններ:



Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման  ծախսերը

29/06/2020 Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման ծախսերը

ՌԴ կառավարությունը, կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված, մոտ 60%-ով կսուբսիդավորի այն ֆիզանձանց և փոքր բիզնեսի ներկայացուցիչների ծախսերը, որոնք իրենց մեքենաները կփոխարինեն բենզինից գազի։ Դա, ըստ ՌԴ Էներգետիկայի նախարարի, կբերի շուրջ 5 մլրդ ռուբլու խնայողության։

ավելին
Համավարակի հետևանքով ավտոգազի գները Ուկրաինայում կտրուկ ընկել են

14/05/2020 Համավարակի հետևանքով ավտոգազի գները Ուկրաինայում կտրուկ ընկել են

Կորոնասիրուսի հետևանքով ավտոգազի գների կտրուկ նվազում է նկատվում: Վերջին ամսվա ընթացքում Ուկրանիայում բնական գազի միջին գինը նվազել է համարյա 70 կոպեկով, հասնելով 11.97 գրիվնյա/լ-ի (մոտ 220 դրամ):

ավելին
Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է

07/05/2020 Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է

Հայաստանի ավտովառելիքի շուկայում բենզինի և հեղուկ գազի գները շարունակում են  նվազել․ ռեգուլյար տեսակի բենզինը մայիսի սկզբին դարձել է 280 դրամ՝ նախկին 310-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 300 դրամ (նախկին 330 դրամի փոխարեն), իսկ հեղուկ գազի գինը դարձել է 100 դրամ՝ նախկին 200-ի փոխարեն:

ավելին
Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում

01/05/2020 Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում

Ավտոշուկան լրջորեն տուժել է կորոնավիրուսի տարածումից: Եթե Չինաստանում աստիճանաբար հաղթահարում են անկումը, ապա եվրոպական շատ երկրներում վաճառքը բառացիորեն դադարել է: Մասնավորապես, Իտալիայում ապրիլի առաջին 3 շաբաթների ընթացքում պահանջարկը նվազել է 98%-ով, ինչը համաշխարհային հակառեկորդ է:

ավելին

‹‹ 12345 ››