Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


20/12/2018 / Hyundai ընկերությունը ստեղծել է մեքենան մատնահետքով բացելու համակարգ
Hyundai ընկերությունը ստեղծել է մեքենան մատնահետքով բացելու համակարգ Hyundai մարդատար մեքենաների վարորդները շուտով կարող են իրենց հետ չվերցնել մեքենայի բանալին, քանի որ դուռը բացել/փակել և շարժիչը միացնել կկարողանան կատարել մատնահետքով, իսկ դրանում նրանց կօգնի բիոմետրիկ նույնականացման տեխնոլոգիան:
Հարավկորեական Hyundai ավտոարտադրող ընկերությունը հայտարարել է, որ մշակել է մատնահետքի ճանաչման համակարգ, որը թույլ կտա վարորդներին ոչ միայն բացել ու փակել դուռը, այլ նաև միացնել շարժիչը: Համակարգը համեմատում և ստուգում է մատնահետքը նախապես գրանցված կենսաչափական տվյալների հետ, երբ մարդը հպում է ձեռքը մեքենայի դռան վրա գտնվող սենսորին: Մատնահետքի ճանաչման բլոկը ներառում է նաև շարժիչի գործարկման կոճակ, ինչը կարող են անել միայն լիազորված վարորդները:

Ընկերությունը հայտարարում է, որ այս համակարգը առաջինն է աշխարհում: Նախկինում ստեղծվել են համակարգեր մեքենայի շարժիչի միացման համար, բայց այս տեխնոլոգիայի կիրառումը դռները բացման համար դեռևս խնդիր էր: Համակարգը մշակվել է այնպես, որ կարողանա դիմակայել բարդ եղանակային պայմաններին և ցանկացած ժամանակ աշխատի անթերի:

Կենսաչափական տվյալների օգնությամբ հնարավոր կլինի նաև կարգավորել նստատեղերը և կողային հայելիները այն դիրքով, որոնք նախկինում ծրագրավորել են լիազորված վարորդները:

Վերջնական մշակված համակարգը տեղ կգտնի Hyundai Santa Fe ամենագնացի նոր տարբերակում, որը կթողարկվի Չինաստանում գալիք տարվա սկզբում: Այդպիսով ընկերությունը կուսումնասիրի գնորդների կարծիքները տեղական շուկայում՝ մինչ բոլոր մեքենաներն այդ համակարգով հարստացնելը:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››