Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


12/09/2018 / Գազի սակագնի շուրջ հայ-ռուսական հարաբերություններում որևէ լարվածություն չկա և չի լինի
Գազի սակագնի շուրջ հայ-ռուսական հարաբերություններում որևէ լարվածություն չկա և չի լինի Վերջերս լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական հարաբերություններում որևէ լարվածություն չկա և չի լինի, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների լարված իրավիճակը չի կարող ազդել գազի գնի վրա: Նշենք, որ 2018 թվականին լրանում է ռուսական բնական գազի մատակարարման համաձայնագրի ժամկետը, նախատեսվում է սկսել բանակցություններ և անել ամեն ինչ՝ գազը ավելի ցածր սակագնով ստանալու համար։
Անդրադառնալով իրանական կողմի հետ բանակցություններին էլեկտրաէներգիան գազի հետ Իրանի հետ բարտերով փոխանակելու շուրջ՝ նախարարը նշեց, որ Իրանի էներգետիկայի նախարարի հետ տեղի են ունեցել են մի շարք քննարկումներ և բանակցություններ, որոնք շուտով կհանգեն որևէ արդյունքի:
Ինչ վերաբերում է գազի գինը սահմանին և սպառողին բոլորովին այլ գնով հասնելու խնդրին, նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ում գազը սահմանի վա ձեռք է բերում 150 դոլարով, ՀՀ ներսում վաճառք է իրականացնում միջինացված շուրջ 255 դոլար և դրանից 47 դոլարը ավելացրած արժեքի հարկն է: Նա նշեց, որ պետք է հաշվի առնել նաև լրացուցիչ ծախսերը: Այնուամենայիվ, հիմնավոր պատասխանը պետք է տա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››