Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


18/07/2018 / Գազալցակայանները բարձրաձայնում են
Գազալցակայանները բարձրաձայնում են

«Ֆակել» ՍՊԸ, «Նախշին» ՍՊԸ, «Ավտո Գազ» ՍՊԸ, «Արզնի Գազ» ՍՊԸ  և «Գազ գրուպ» ընկերությունների ներկայացուցիչը հայտարարություն է տարածել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության կողմից մոտ 10 օր առաջ վերոնշյալ ընկերությունների նկատմամբ հարուցված քրեական գործերի հիմքերում դրվել են ակնհայտ անհիմն հաշվարկներ և փաստարկներ, որոնց նպատակը, ըստ փաստաբանի, ընկերությունների բնականոն աշխատանքների խաթարումն է և պատրանքի ստեղծումը այն մասին, թե ՀՀ պետական բյուջե են վերադարձվում հարյուր միլիոնավոր դրամներ։

Խուզարկությունների արդյունքում ընկերություններից առգրավվել են դրանց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգիչները, որոնց միջոցով իրականացվում են մեքենաների գազալցման աշխատանքները։

Ճանապարհային գազալցակայաններում իրականացվող ստուգումների արդյունքում քրեական գործեր են հարուցվել մի շարք այլ ընկերությունների նկատմամբ ևս, որոնք դեռևս նախնական փուլում են:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››