Հայտնի Tesla ավտոմոբիլային ընկերությունը վերջերս ներկայացրեց իր երկար սպասված էլեկտրական Model 3-ը։ Ի դեպ, այս մոդելը մոտ 2 անգամ ավելի էժան է նախորդից՝ 35000$: Ընկերության հիմնադիր Էլոն Մասկը, ներկայացնելով դեռևս ոչ վերջնական, բայց երկար սպասված էլեկտրամոբիլը, նշեց, որ մատչելի Tesla Model 3-ը պետք է դառնա առաջնորդ դեպի էլեկետրամեքենաների շուկա:
Model 3-ը զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն 6 վայրկյանում. այն ավելի արագ է, քան Chevy Bolt-ը: Ավտոպիլոտը, որը Tesla-ի հիմանական առանձնահատկությունն է, դառնում է սովորական ընկերության բոլոր ավտոմեքենաների համար:Model 3-ը արդեն ունի 115000 գնորդ: Այն առանձնանում է իր շքեղությամբ: Մեծ ուշադրություն է դարձվել նաև անվտանգությանը, որը գնահատվում է 5-ով՝ հնարավոր 5 միավորից: Մեքենայի մեջ կարող է տեղավորվել 5 մեծահասակ, ունի բեռնախցիկ և´ առջևում, և´ հետնամասում:
Այս մոդելը չի լինի շուկայում ամենամատչելի էլեկտրամոբիլը։ Tesla-ի տվյալ սերիայում կլինեն նաև ավելի մատչելի այլ մեքենաներ:
Մինչ այս միջոցառումը, Tesla-ն չէր մանրամասնում մեքենայի մասին: Այժմ ընկերությունը վաճառում է երկու մոդել`Model S սեդան, որի գինը սկսվում է 71000$-ից, և ամենագնաց Model X- ը` արժեքը սկսած 80000$-ից: Այնուամենայնիվ, հասանելի և մատչելի մեքենան վաղուց Էլոն Մասկի գերնպատակն էր: 2006թ Մասկը հայտարարեց, որ Tesla-ն նախատեսում է կառուցել մի քանի տեսակի մոդելներ՝ ներառյալ հասանելի և մատչելի ընտանեկան ավտոմեքենաները, որպեսզի աշխարհը զարգանա վերականգնվող էներգիայի օգտագործմամբ մեքենաների ուղղությամբ։









