Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Տեղեկատվություն / Ինչով են ապահովվում հուսալիությունն ու որակը


Մեր աշխատակիցները մեծ փորձ ունեն բոլոր տեսակի գազաբալոնային սարքավորումների հետ աշխատանքում, ուստի դուք կարող եք վստահ լինել, որ գազաբալոնային սարքավորման տեղադրումը իրականացվում է տեխնիկական պահանջներին խիստ համապատասխան: Ժամանակակից մասնագիտացված ախտորոշիչ սարքավորումները երաշխավորում են գազաբալոնային սարքավորումների ճիշտ տեղադրումը, վերջինս շատ կարևոր է, քանզի այն բանից, թե ինչքան ճիշտ է տեղադրվել, կախված է գազաբալոնային սարքավորումով աշխատող շարժիչի այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են արդյունավետությունը, բնապահպանությունը, օգտագործելիությունը և հզորությունը: Մենք խստապահանջ ենք գազաբալոնային սարքավորումներ արտադրողների ընտրության հարցում: Այսպես, մեր ընկերությունն ընտրել է Digitronic ապրանքանիշերը, որոնք գազաբալոնային սարքավորումներ արտադրողների շարքում առաջատարներից են: Բնականաբար, ավտոմեքենաների ժամանակակից գազաբալոնային սարքավորումները (4-րդ սերնդի) մեկ աստիճան բարձր են իրենց հուսալիությամբ և ֆունկցիոնալ հնարավորություններով այն գազաբալոնային սարքավորումների համեմատ, որոնք տեղադրվել են ժամանակին: Բացի դրանից, հանված են գազաբալոնային սարքավորումների տեղադրման բոլոր սահմանափակումները` կախված շարժիչի տեսակից, նաև տեխնիկապես հնարավոր է դարձել տեղադրել գազաբալոնային սարքավորումներ ոչ միայն վառելիքի մատակարարման կարբյուրատորային, այլև ինժեկտորային համակարգով ավտոմեքենաների վրա:

Array