Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Տեղեկատվություն / Տուգանք վկայագիր չունեցող գազաբալոնների համար


Ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը խստացնելու վերաբերյալ նոր օրենսդրական նախագիծն արդեն դրվել է www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Սա նշանակում է, որ վարորդները պետք է պարտադիր ունենան մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր, և գազալցակայանի աշխատողը վարորդից պետք է պահանջի դրանք, հակառակ դեպքում՝ չի լիցքավորի: Արտակարգ Իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտնագության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանի խոսքով գազալցակայաններում գրանցված դեպքերի հիմնական պատճառը գազաբալոնի մաշվածությունն է, ժամկետանց ու չփորձարկված լինելը: Պայթյունների 90%-ը տեղի է ունենում թվարկված թերությունների հետևանքով: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ գազալցակայանում լիցքավորելու ժամանակ պետք է պահանջվի հատուկ փաստաթուղթ, որը փաստելու է գազաբալոնի փորձարկված լինելը, որից հետո հնարավորություն կտրվի գազաբալոնը լիցքավորել: Խստացվելու է նաև տեղադրման գործընթացի վերահսկումը. գազաբալոնային համակարգ տեղադրող ընկերությունները պետք է տեղադրեն միայն փորձարկված բալոններ: Նախագծում ամրագրված է, որ գազաբալոնների պարբերական վկայագրման պահանջները խախտելու դեպքում նշանակված է տուգանք 100 000-ից մինչև 300 000 դրամի չափով, իսկ գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ վկայագրման կարգի պահանջների խախտմամբ էլեկտրոնային համակարգ մուտքագրելը վկայագիր տրամադրող կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը կտուգանեն 500 000դրամի չափով: Մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կատարելու դեպքում վարչական տույժը կկազմի 1 000 0000 դրամ:
Գազ ֆորեվր Լիլիան Գրուպ ընկերությունում հիմնականում տեղադրվում են նոր գազաբալոններ, իսկ օգտագործված բալոնների դեպքում վարորդը պետք է ներկայացնի փորձարկման վկայականը. տեղադրելու դեպքում պարտադիր տրամադրվում է վկայագիր: Գազալցակայանում առանց վկայագրի լիցքավորման դեպքում նախատեսվում է տուգանք 1 000 0000 դրամի չափով, 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկնելու դեպքում՝ 3 000 0000 դրամ: Վարչական տույժը պետք է վճարվի գազալցակայանի ղեկավարության կողմից: Առաջարկվում է, որ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ տվյալների էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվի գազաբալոնների պարբերական վկայագրված լինելու հանգամանքը և դրա բացակայության դեպքում պահանջվի պարբերական վկայագրում անցած լինելու վերաբերյալ հավաստում:
Միայն 2012-2018թթ ընթացքում տեղի ունեցած 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները: Վերջին 6 տարվա ընթացքում գազալցակայաններում գրանցվել է 23 հրդեհի դեպք, զոհվել է 2 մարդ: Նույն ժամանակահատվածում գրանցվել է նաև 537 պայթյուն:
Օրենսդրական այս նախագիծը դեռևս պետք է քննարկվի ԱԺ կողմից, որից հետո նոր կմտնի ուժի մեջ: