Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Սարքավորումներ / Բաշխվող ներարկման համակարգեր հեղուկ գազի համար


Բաշխվող ներարկման համակարգեր հեղուկ գազի համար

DIGITRONIC –ի նորագույն արտադրատեսակներից մեկը DGI Evolution գազային ինժեկտորային համակարգն է: Այս համակարգը Digital Gas Injection բոլորին ծանոթ համակարգի համեմատ ունի ավելի լայն հնարավորություններ, մասնավորապես, փոխոխության է ենթարկում գազի ներարկումը: DGI Evolution-ն ունի լավ տեխնիկական պարամետրեր և հարմար է 3-4-5-6-8 գլանաձև շարժիչով մեքենաների համար` բենզինի գերճիշտ ներարկմամբ և լայմբդա տվիչով, որում առկա է վառելիքի մատակարարման դիագնոստիկ համակարգ (OBDII/EOBD): Գազային ինժեկտորային DGI Evolution համակարգի ամենակարևոր հատկանիշներից է գազի վերահսկման հերմետիկ պատյանի ու ուժեղացված ելքային կասկադների առկայությունը, որոնք թույլ են տալիս օգտագործել ինժեկտորները մինչև 1 Օմ դիմադրությամբ: DGI վերահսկիչը կարող է ադապտացվել բոլոր տեսակի շարժիչները սարքավորելու համար, որոնք ունեն վառելիքի գերճշգրիտ ներարկում, զույգ-զույգ կամ միաժամանակյա ներարկում, ինչպես նաև հարմար է տուրբոկոմպրեսորներով շարժիչների համար: Այդուհանդերձ սարքավորման բոլոր ֆունկցիաները պահպանված են, օգտագործվում է նաև հակարգչային դիագնոստիկ նույն համակարգը: Նորամուծություն է համարվում այն, որ գազային ինժեկտորները պաշտպանված են այրումից: Մեքենայի գործիքային պանելի վրա տեղադրված կոմուտատորը նաև շատ ավելի փոքր է չափսերով և տափակ: Համակարգն ունի նաև զումեր, որն ակտիվանում է, երբ շարժիչն ավտոմատ կերպով փոխվում է գազից բենզինի, երբ գազը վերջանում է: Digital Gas Injection համակարգի աշխատանքը հիմնավորված է նրանով, որ բենզինով ինժեկտորային համակարգը հանդիսանում է առանձին և անկախ` յուրաքանչյուրի գլանի համար: Շարժիչի աշխատանքի յուրաքանչյուր պահին օգտագործվում է բենզինի բոցամուղերի ներարկման ժամանակը: Գազային ինժեկտորները հետևում են բենզինի ինժեկտորների ազդանշաններին, որոնք էլ իրենց հերթին, շարժիչի աշխատանքային ռեժիմից կախված, վայրկենապես արձագանքում են արտաքին պայմանների փոփոխությանը: DGI Evolution համակարգը նաև մատակարարվում է 3 տեսակի ռեդուկտորներով` ASTRAL, ZETA, PRINS` կախված շարժիչի հզորությունից: Միաստիճան մեմբրանային ռեդուկտորը միացված է կտրման փականին և գազի ֆիլտրին: Այն իրականացնում է գազի մատակարարումը դեպի ճնշման իջեցման խցիկ, ցնդեցնում և այրում է հեղուկ գազը, կարգավորում է ցնդվող գազի ճնշումը:

Ռեդուկտորն ունի հետևյալ պարամետրերը.

• Աշխատանքային դիֆերենցյալ ճնշում` 0.95-1.2 բար,
• Մատակարարման մաքսիմալ ճնշում` 25 բար,
• Թեստավորված ճնշում` 45 բար,
• Մաքսիմալ ելքային ճնշում` 2.2 բար,
• Սնման լարվածություն` 8-15 Վ: Գազի փականի օգտագործումը երաշխավորում է օպտիմալ պաշտպանություն կեղտից, որ կարող է առկա լինել վառելիքի մեջ: Ռեդուկտորի համապատասխան կառուցվածքը ապահովում է շարժիչի կայուն աշխատանքը տարբեր բեռնվածությունների ժամանակ և պահանջվող քանակությամբ վառելիքի մատակարարումը: ZETA ռեդուկտորն ունի լծակային մեխանիզմ, որն օգտագործվում է առաջին աստիճանում և նախատեսված է աղտոտված գազով օգտագործման համար: Ջերմափոխանակման ուղիների դիրքը երկու կողմից թույլ է տալիս լավ տաքացնել ցնդող գազը: Ռեդուկտորը կարող է տեղադրված լինել տարբեր մասերում. դա նշանակում է, որ նրա համար տարածք հեշտ կգտնվի յուրաքանչյուր ավտոմեքենայի մեջ: Ռեդուկտորը ծայրահեղ հեշտ է օգտագործել: Գազի ճնշման վերահսկիչը բավական հասանելի է, և ֆիլտրը կարող է տեղադրվել անմիջապես ռեդուկտորի կողքին: Համակարգն ունի նաև առավելություններ տեղադրողի համար, որոնցից են` ցանկացած VALTEK, RAIL, KEIHIN, MATRIX և այլ ինժեկտորների հետ համադրելիություն: Այդպիսով հնարավորություն կա տարբեր արտադրողների բլոկերի փոխարինում DGI Evolution-ով` առանց փոխելու ինժեկտորն ու ռեդուկտորը:

DGI Evolution համակարգի հավաքածուն իր մեջ ներառում է.

• ռեդուկտոր,
• կոմուտատոր,
• զումեր,
• Ճնշման տվիչ,
• ջերմաստիճանի տվի,չ
• վառելիքի մակարդակի տվիչ,
• քանդովի կաբել 58-պին:

Դրա շնորհիվ գազային ինժեկտորային հաջորդական համակարգը ապահովում է շարժիչի հաստատուն դինամիկ աշխատանքը` բնապահպանական չափանիշներին համապատասխան, ինչպես նաև բենզինով աշխատանքի դեպքում` ընդհուպ մինչև ԵՎՐՈ-4 չափանիշին համապատասխան: Այս արտադրանքը հարմարեցված է հարափոփոխ տեխնոլոգիաներին և ավտոմոբիլային արդյունաբերության որակի պահանջներին, որի տեխնիկական պարամետրերը և գինը կարող են բավարարել նույնիսկ ամենախստապահանջ գնորդներին, ովքեր փնտրում են ամենավերջին ու լավագույն լուծումներ: